24.11.2024
Ոստիկանը բոլորի աչքի առաջ կոտրել է քաղաքացու ձեռքը. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
prev Նախորդ նորություն

Մարդկանց քանակը փողոցներում աճելու է ոստիկանության վայրենություններին համաչափ. փորձագետ

Առհասարակ քաղաքական գործընթացներում աքսիոմ է, որ մարդկանց քանակը փողոցներում աճում և աճելու է ոստիկանության վայրենություններին համաչափ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:


"Այս առումով երեկոյան հանրահավաքը և երթը թերևս կարող է մեծ լինել նաև ուժայինների շնորհիվ",- գրել է Հակոբյանը:


VERELQ-ը հիշեցնում է, որ առավոտվանից ընդդիմությունը Երևանում իրականացնում է անհնազանդության ակցիաներ, փակ է ավելի քան 50 փողոց: Իրավիճակը լարված է, ոստիկանները բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին:


Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ոստիկանի կողմից ուժ կիրառելու արդյունքում կոտրվել է քաղաքացի Մհեր Ստեփանյանի ձեռքը, նա տեղափոխվել է հիվանդանոց:


Բերման են ենթարկվել ակցիայի տասնյակ մասնակիցներ, այդ թվում Արմեն Աշոտյանը, Նաիրա Զոհրաբյանը, Լևոն Քոչարյանը և այլք: