24.11.2024
Ադրբեջանը Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել է շփման գիծը. փորձում են կանխել առաջխաղացումը
prev Նախորդ նորություն

Բալասանյանին «Ադրբեջանի հետ բանակցելու լիազորություն» պաշտոնապես չի վերապահվել. ԱՀ ԱԽ

Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին Արցախի Հանրապետության նախագահի կողմից «ադբեջանական կողմի հետ բանակցություններ վարելու լիազորություն» վերապահող իրավական ակտ չի ընդունվել։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի գրասենյակից:


«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության նախագահը 2021 թվականի սեպտեմբերի 10-ին ստորագրել է կարգադրություն, որով Անվտանգության խորհրդի քարտուղարը նշանակվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հետ համագործակցության հարցերը համակարգող», - ասված է Արցախի ԱԽ հայտարարությունում։


Ավելի վաղ Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել էին, որ Արցախից Ադրբեջանի հետ բանակցություններ կվարի Վիտալի Բալասանյանը:


«Ադրբեջանական կողմի հարուցած խնդիրների լուծման նպատակով ԱՀ նախագահի հրամանագրով ռուս խաղաղապահ զորակազմի հետ աշխատելու և ադրբեջանական կողմի հետ բանակցություններ վարելու լիազորությունը վերապահված է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին», - նշել էին Արցախի տեղեկատվական շտաբից։