20.04.2025
«Հայաստան» դաշինքը դատապարտել է որոշ երկրներում սկիզբ առած ռուսատյացության երևույթները
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել է շփման գիծը. փորձում են կանխել առաջխաղացումը

Մարտի 24-ին, ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:


"Պաշտպանության բանակի և Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը և նրանց վերադարձնել ելման դիրքեր:

Հայտնում ենք, որ անվտանգության նկատառումներից ելնելով այս պահին տարհանվել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք և երեխաները:

Հորդորում ենք բնակչությանը պահպանել հանգստություն, շփման գծի մյուս բոլոր հատվածներում իրավիճակն այս պահին կայուն է:

Հետագա զարգացումների մասին հանրությունը պարբերաբար կտեղեկացվի"։


 

Բալասանյանին «Ադրբեջանի հետ բանակցելու լիազորություն» պաշտոնապես չի վերապահվել. ԱՀ ԱԽ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար