24.11.2024
«Արմենիա» ավիաընկերությունը չեղարկել է Մոսկվա-Երևան-Մոսկվա չվերթները
prev Նախորդ նորություն

ԼՂՀ-ում տեղի ունեցող գործընթացների պատասխանատվությունը չպետք է գցվի ՌԴ-ի վրա. Աբրահամյան

Արցախում տեղի ունեցող գործընթացների ողջ պատասխանատվությունը չպետք է դրվի Ռուսաստանի վրա: Այս մասին այսօր՝ մարտի 24-ին, հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։


Նրա խոսքով, ցանկացած պարագայում Հայաստանն ու ողջ աշխարհի հայությունը առաքելություն ունեն՝ ապահովել իրենց հայրենակիցների անվտանգությունը աշխարհի ցանկացած կետում՝ լինի դա Արցախ, Սյունիք, Գեղարքունիք, թե մեկ այլ վայր։


«Սա մեր սուրբ պարտավորությունն է։ Ռուս խաղաղապահները Արցախում անվտանգությունն ապահովելու առաքելություն ունեն: Չէի ասի, որ բոլոր ոլորտներում մեզ համար ամենաբարենպաստ իրավիճակն է, բայց վերջին 1,5 տարվա ընթացքում ռուսական կողմը մեծ աշխատանք է կատարել Արցախում կայունության և անվտանգության ապահովման ուղղությամբ՝ սկսած խաղաղապահների օպերատիվ տեղակայումից մինչև տարբեր միջադեպերին արագ արձագանքելով:


Սակայն դա չի նշանակում, որ Հայաստանը պետք է նահանջի և ողջ պատասխանատվությունը գցի ռուս խաղաղապահների վրա։ Հայաստանը պարտավորություններ ունի թե՛ անվտանգության ապահովման, թե՛ Արցախի զարգացումն ապահովելու առումով»,- ասաց Աբրահամյանը։