24.11.2024
ԼՂՀ-ում տեղի ունեցող գործընթացների պատասխանատվությունը չպետք է գցվի ՌԴ-ի վրա. Աբրահամյան
prev Նախորդ նորություն

Փաշինյանն իր խորհրդական Արտաշես Թումանյանին գործուղում է Իրան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ իր խորհրդական Արտաշես Թումանյանը կգործուղվի Իրան:


Որոշման մեջ նշվում է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով


Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը՝


1. Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանին 2022 թվականի մարտի 27-ից 30-ը ներառյալ գործուղել Իրանի


Իսլամական Հանրապետություն (Թեհրան)՝ երկկողմ և տարածաշրջանային տնտեսական համագործակցության խնդիրների քննարկման նպատակով:


2. Արտաշես Թումանյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտաքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:


3. Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: