Կառավարությունը սուբսիդավորում է Փոթիի և Կովկասի նավահանգիստների միջև բեռնափոխադրումները
Հայաստանի իշխանությունները մտադիր են սուբսիդավորել Փոթիի (Վրաստան) և Կովկասի (Ռուսաստան) նավահանգիստների միջև լաստանավային հաղորդակցությունը։ Կառավարությունն այսօր՝ մարտի 24-ին, նիստում համապատասխան որոշում է ընդունել։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով, տարիներ շարունակ ապրանքներ ներմուծելիս և արտահանելիս Հայաստանը պարբերաբար բախվում է ռուս-վրացական սահմանի Վերին Լարսի անցակետը փակելու խնդրին։ Քանի որ պարենային անվտանգությունը դառնում է առանցքային խնդիր, անհրաժեշտ է հիմնարար լուծում:
«Դրա համար առաջարկում ենք սուբսիդավորել Փոթիի և Կավկազ նավահանգստի միջև կանոնավոր լաստանավային հաղորդակցությունը շաբաթական երկու անգամ հաճախականությամբ, որպեսզի ժամանակի ընթացքում բեռնափոխադրումների լոգիստիկայի զգալի մասը փոխանցվի երկաթուղային տրանսպորտին։ Դա կբարձրացնի հանրապետության պարենային անվտանգության մակարդակը, լոգիստիկ հասանելիությունը, հայկական արդյունաբերության մրցունակությունը»,- ասաց նախարարը։
Ի պատասխան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ սա լաստանավային ծառայության ստեղծման առաջին փորձը չէ, նախորդներն անհաջող էին՝ հույս հայտնելով, որ «ի վերջո կաշխատի»։