Մենք գտնվում ենք Երրորդ Հանրապետության պատմության ամենախաչմերուկային կետում. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է աշխարհում տեղի ունեցող անկանխատեսելի գործընթացներին, որոնք ուղիղ անդրադառնում են Հայաստանի վրա:
«Դուք տեսնում եք, թե ինչ է կատարվում աշխարհում: Այն, ինչ կատարվում է աշխարհում, մեկնարկեց մեզ հետ տեղի ունեցածով, և այսօր տեղի ունեցողն էլ ուղիղ անդրադառնում է և անդրադառնալու է մեր վրա», - ասել է Նիկոլ Փաշինյանը մարտի 24-ի կառավարության նիստում:
Նրա գանահատմամբ, Հայաստանը գտնվում է Երրորդ Հանրապետության պատմության ամենախաչմերուկային կետում, մի կետ, որի վրա Հայոց պետականությունը ճշգրտորեն գտնվել է ոչ մեկ անգամ:
«Եվ որպեսզի մենք կարողանանք պատմական այդ նույն կետից հասնել մեզ համար ցանկալի հանգուցալուծման, մեզ հարկավոր է աննախադեպ ճկունություն, լիարժեք ոչ էմոցիոնալ վիճակ: Մեզ հարկավոր են մտածողության նոր բանաձևեր: Ու մենք պիտի այս փոթորկված աշխարհքաղաքական օվկիանոսի մեջ հայտնված մեր նավը, մեր նավակը հասցնենք խաղաղ հանգրվանի: Եվ համոզված եմ՝ մենք դա կանենք, և դա թերևս մեր պատմական առաքելությունն է», - ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: