24.11.2024
Դեպի Հայաստան թռիչքներն ռուսաստանցիների համար առավել էժան են լինելու մարտ-ապրիլին
prev Նախորդ նորություն

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 19 նոր դեպք է գրանցվել, մահացել է 1 քաղաքացի

Հայաստանում մարտի 24-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 19 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422 401-ի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:


Վերջին մեկ օրում կատարվել է 2231 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2 959 560 է:


Փաստացի այս պահին բուժվում է 2490 պացիենտ, նվազել է 29-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 409 635 անձ` վերջին մեկ օրում 47 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 8604 է: