24.11.2024
Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում. Իշխան Սաղաթելյանն Ֆրանսիայի դեսպանին
prev Նախորդ նորություն

Լեհաստանում Հայաստանի դեսպանությունն օգնում է Ուկրաինայի հայերին

Լեհաստանում ՀՀ դեսպանությունը, Ուկրաինայում ստեղծված իրավիճակով պայմանավորված, անմիջապես ակտիվ կապ է պահպանել ինչպես Ուկրաինայի հետ սահմանամերձ շրջաններում բնակվող հայ համայնքի ներկայացուցիչների, այնպես էլ Լեհաստանի իրավասու մարմիների հետ՝ Ուկրաինայից Լեհաստան ՀՀ քաղաքացիների անցման դեպքում աջակցություն տրամադրելու նպատակով։


Ինչպես հայտնում են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից, Ուկրաինայից Լեհաստան անցնող հայերին հնարավորինս արագ և օպերատիվ օժանդակելու նպատակով ԱԳ նախարարի հրամանով Լեհաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը մարտի 1-ից գործուղվել է Ուկրաինայի հետ սահմանամերձ Առլամով (Arlamow) բնակավայր։


Լեհաստան տեղափոխված հարյուրավոր ՀՀ քաղաքացիների և ազգությամբ հայերի տրամադրվել են հյուպատոսական խորհրդատվություն և աջակցություն՝ տեխնիկական հարցերով։ Համագործակցելով հայ համայնքի, ինչպես նաև «Լեհ-հայկական հիմնադրամի» հետ՝ կազմակերպվել են հարյուրավոր ՀՀ քաղաքացիների դիմավորումը, ինչպես նաև ցուցաբերվել առաջնային նշանակության աջակցություն։