Իգոր Կրասնովը ՀՀ գլխավոր դատախազին է հանձնել «Ռուսաստանի դատախազության 300 տարին» մեդալը
ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին է հանձնել «Ռուսաստանի դատախազության 300 տարին» հոբելյանական մեդալը, որով նա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի 2021թ. ապրիլի 20-ի հրամանով պարգևատրվել է երկու երկրների դատախազությունների միջև արդյունավետ համագործակցության համար։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի 2021թ. ապրիլի 20-ի հրամանով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երկու երկրների դատախազությունների միջև արդյունավետ համագործակցության համար պարգևատրվել է «Ռուսաստանի դատախազության 300 տարին» հոբելյանական մեդալով:
ՌԴ նախագահի անունից մեդալը 2022թ. հունվարի 12-ին հանձնել է ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը աշխատանքային այցով գտնվում է ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում, որտեղ մասնակցում է Ռուսաստանի Դաշնության դատախազության կազմավորման 300-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին: