24.11.2024
ԱԱԾ-ն պահանջներ է ներկայացրել «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ վայր դնել զենքը և հանձվել
prev Նախորդ նորություն

ՄԻՊ. Անթույլատրելի է առանց պատշաճ բացատրության բերման ենթարկել մարդկանց

Անթույլատրելի ենք համարում առանց պատշաճ բացատրության և հիմքերի ներկայացման քաղաքացիներին բերման ենթարկելը, հայտարարում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը՝ քիչ առաջ տարածված հաղորդագրությամբ:

«Հիշեցնում ենք, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրեն հասկանալի լեզվով անհապաղ պետք է տեղեկացվի ազատությունից զրկվելու պատճառների մասին: Սահմանադրության այս նորմը գործում է անմիջականորեն և ենթակա է անվերապահ կատարման», - նշվում է հաղորդագրությունում:

«Տեղեկացնում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացված հաղորդումների և լրատվության միջոցների հրապարակումների հիման վրա ներկայում այցելություններ են կատարվում հավաքի վայր և Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներ: Պաշտպանի աշխատակազմը շարունակում է աշխատել շուրջօրյա ռեժիմով և ռեսուրսների ողջ ծավալով», - նաև ասված է ՄԻՊ հաղորդագրությունում: