Մարգարայի անցակետի կառուցումը կարող է ավարտվել արդեն հաջորդ շաբաթ, այն գրեթե պատրաստ է: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։ «Գրեթե աշխատանք չի մնացել»,- հավաստիացրեց նա։ Ավելացրեց՝ որակի մասով հսկողություն է իրականացվում։ Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստան-Թուրքիա սահմանը բացվելու է 3-րդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագիր կրողների համար: