7.06.2026
Զարգացման առաջնորդների ֆորում–2024. Ինտելեկտուալ առաջնորդություն
05.09.2024
Զարգացման առաջնորդների ֆորում–2024. Ինտելեկտուալ առաջնորդություն

«Հաղորդակցության զարգացման միջազգային ինստիտուտ» մարդասիրական հիմնադրամը (“МИР” հիմնադրամ, Հայաստան) Հաղորդակցության զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի (НИИРК, Ռուսաստան) հետ համատեղ նոյեմբերի 7-11-ը Երևանում կանցկացնի «Զարգացման առաջնորդների ֆորում-2024. ինտելեկտուալ առաջնորդություն»: “МИР” հիմնադրամը սկսում է ֆորումին մասնակցության հայտերի ընդունելությունը: Զարգացման առաջնորդների ֆորումը միջազգային նորարարական նախագիծ է Հայաստանի բոլոր մարզերի երիտասարդների համար, որի նպատակն է առաջնորդության հմտությունների համակողմանի զարգացումը։ Զարգացման առաջնորդների առաջին ֆորումը անցկացվել է 2023 թ. Գյումրիում, որը նվիրված էր Հայաստանի զանազան տարածքների զարգացման գաղափարների մշակմանը։ 2024 թ. Զարգացման առաջնորդների ֆորումի թեման ինտելեկտուալ առաջնորդությունն է։ Ֆորումի շրջանակներում երիտասարդ առաջնորդները կկարողանան մասնակցել ինտելեկտուալ առաջնորդության, մենթորության և նախագծային աշխատանքի թեմաներով վարպետության դասերի, դասախոսությունների և թիմային խաղերի։ Ֆորումի մասնակիցները նաև կծանոթանան երիտասարդների շրջանում ինտելեկտուալ առաջնորդության հաջողված օրինակներին և գիտական, կրթական, երիտասարդական և մեդիա-գործունեության ոլորտի փորձագետների հետ միասին կմշակեն նախագիծ իրենց երիտասարդական ակումբի համար: Համաժողովում որպես բանախոս հանդես կգան պետական կառույցների ներկայացուցիչներ, գործարարներ, գիտնականներ, քաղաքական և հասարակական գործիչներ: Երիտասարդական ինտելեկտուալ ակումբների ստեղծման նպատակն է ընդլայնել երիտասարդների ներգրավվածությունը ակումբային գործունեության մեջ, ինչը խթան կհանդիսանա Հայաստանի նորարարական զարգացման համար։ Ժյուրիի կողմից ընտրված լավագույն նախագծերը կաջակցվեն Ֆորումի կազմակերպիչների կողմից: Բոլոր մասնակիցները կստանան մասնակցության վկայականներ։ Ֆորումի մասնակիցների գիշերակացը և սնունդը ապահովում են կազմակերպիչները: Ֆորումի աշխատանքային լեզուներն են հայերենը և ռուսերենը: Մասնակիցների ցուցակը ձևավորվում է հայտերի մրցույթի հիման վրա։ Ֆորումին մասնակցելու և գրանցվելու համար անցե՛ք հետևյալ հղումով՝ https://goo.su/zhrrI9 : Հայտերի առաջնահերթությունը կախված է Կազմկոմիտեի կողմից դրանց ստանալու հաջորդականությունից: Բոլոր թեկնածուները մրցույթի արդյունքների մասին կտեղեկացվեն էլեկտրոնային փոստով: Ի՞նչ հնարավորություններ է տալիս Զարգացման առաջնորդների ֆորումը. • հայտնել Ձեր մասին որպես Հայաստանի մարզերից երիտասարդ առաջնորդ,• ծանոթանալ հայտնի մարդկանց հետ,• դառնալ նախաձեռնող թիմի անդամ,• ստանալ նախագծերի աջակցություն: Ո՞վ կարող է դառնալ մասնակից. • 20-35 տարեկան Հայաստանի բնակիչներ՝ ակտիվ ապրելակերպով, սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրեր իրականացնելու ցանկությամբ և ռուսերենի իմացությամբ: Անցկացման վայրը և ամսաթիվը. • Երևան, 2024 թ. նոյեմբերի 7-11 (ժամանման և մեկնման օրերը ներառյալ)։ Ինչպե՞ս մասնակցել. • լրացրե՛ք հայտը հետևյալ հղումով՝ https://goo.su/zhrrI9: Բոլոր թեկնածուները մրցույթի արդյունքների մասին կտեղեկացվեն էլեկտրոնային փոստով: *Կազմակերպիչները ապահովում են երկտեղանոց սենյակներում կացությունը, սնունդը և մշակութային ծրագիրը: