Մարտի 13-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ՀՀ պաշտպանության նախարարության գործընկերների հետ` ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ:Հանդիպմանը քննարկվել են կառավարության կողմից առաջարկվող ոլորտին վերաբերող մի շարք կարևոր օրենսդրական նախագծեր, որոնք առնչվում են տարածքային և տեղական պաշտպանությանը, ինչպես նաև այդ ամենում հասարակության ներգրավածությանը: