25.06.2025
Փաշինյանի «թեորեմների» հետքերով
12.03.2024
Փաշինյանի «թեորեմների» հետքերով

Փաշինյանը մի «ֆանտաստիկ» պատասխան տվեց, թե ինչու ադրբեջանցի վերջին ռազմագերին հետ վերադարձվեց՝ առանց Բաքվի կողմից փոխադարձության: Այս մասին գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին.«Նա ասում է՝ ադրբեջանցին մոլորված է եղել, չարամտություն չի եղել նրա արարքում և ահա՝ այդ պատճառով նա վերադարձվել է, ոչ թե փոխանակվել:Ադրբեջանցի զինվորի մոլորության վարկածը կասկածի տակ չի դրվում, սակայն եթե նա ոչ թե փոխանակվում է, այլ վերադարձվում, ապա անուղղակիորեն ենթադրվում է, որ Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցները «չարամտություն» են գործել:Նույն տրամաբանությամբ՝ եթե Հայաստանի միջգայնորեն ճանաչված սահմանների տեսանկյունից լեգիտիմ է Մուստաֆաևի գրասենյակի պահանջը, դրա միակողմանի, առանց փոխադարձության, բավարարումը լեգիտիմացնելու է Հայաստանի տարածքների օկուպացիան:Ես այս տրամաբանությամբ մոտեցա հարցերին հենց Փաշինյանի բանաձևով՝ ոչ թե «աքսիոմների», այլ «թեորեմների» տրամաբանությամբ»,- գրել է Սուրենյանցը: