Հարավային Կովկասը չպետք է դառնա աշխարհաքաղաքական մրցակցությունների թատերաբեմ։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին՝ խոսելով Փաշինյանի մասնակցությամբ Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման մասին։ «Հարավային Կովկասում կայունություն ու խաղաղություն հաստատելու համար տարածաշրջանային համագործակցությունը կարևոր է: Փոխադարձ շահերի հիման վրա համագործակցության զարգացման, կայունության ու խաղաղության ամրապնդման, հակասությունների խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ է օգտվել տարածաշրջանային մեխանիզմների,այդ թվում՝ 3+3 խորհրդատվական մեխանիզմի հնարավորություններից»,- ասել է Քանանին։ Պաշտոնյան շեշտել է նաև տնտեսական համագործակցության ամրապնդման, կապերի ընդլայնման կարևորությունը տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման համար։