ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները նվիրված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում նոր լուծումների որոնման և արդեն ձեռք բերված լուծումների իրականացման գործընթացին: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ երեկ Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում բացելով համանախագահների հետ հանդիպումը: Սեպտեմբերի 25-ին ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ՊԲ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը: Հրթիռկոծման արդյունքում բեկորային մահացու վիրավորում են ստացել չորս զինծառայող, կան վիրավորներ: Մինչ այդ սրվել էր իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին։ Ադրբեջանական կողմի կրակոցներից մահացել է 3 խաղաղ բնակիչ, երկուսը վիրավորվել են։ Հայաստանի պաշտպանության նախարարություն, ըստ պաշտոնական տեղեկատվության իրականացրել է պատժիչ գործողությունների, որի արդյունքում ադրբեջանական կողմն ունի զոհեր եւ վիրավորներ: «Ես շատ ուրախ եմ, որ ստեղծվեց այս հնարավորությունը՝ ստուգելու ժամացույցները և համոզվելու, որ մենք ավելին կարող ենք անել՝ ի լրումն արդեն ընդունված քայլերի, առաջ շարժվելու համար ղարաբաղյան կարգավորման գործընթացում», - ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Լավրովը: «Համանախագահ երկրներից յուրաքանչյուրը նվիրված է այդ գործընթացին՝ խոսենք մենք այդ ուղղությամբ ֆրանսիական կամ ամերիկյան նախաձեռնության, կամ էլ Ռուսաստանի ջանքերի մասին, հաշվի առնելով մեր հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ», - ընդգծել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: