ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կգլխավորի իշխող Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախընտրական շտաբը սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քարոզչական աշխատանքները կազմակերպելու համար: Համապատասխան որոշում է կայացվել նախօրեին ՀՀԿ ԳՄ-ի նիստի ընթացքում: Ինչպես լրագրողների հետ զրուցյում հայտարարեց կուսակցության մամուլի խոսնակ և խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, երկրի նախագահ և ՀՀԿ-ի առաջնորդ Սերժ Սարգսյանն արդեն հանձնարարել է Աբրահամյանին սկսել մարզային շտաբերի ձևավորման աշխատանքները՝ հանրաքվեին նախապատրաստվելու նպատակով: Օրենսդրությունը թույլատրում է Աբրահամյանին համատեղել շտաբի ղեկավարի պարտականությունները վարչապետի պաշտոնի հետ: Շարմազանովը նաև նշել է, որ քարոզարշավն իրականացնելու է Աբրահամյանը, այլ ոչ թե նախագահը: Նրա խոսքով, ՀՀԿ-ի համար կարևոր է ոչ այնքան արդյունքը, ինչքան հանրաքվեի համապատասխանությունը օրենքի տառին և ոգուն: Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կկայանա դեկտեմբերի 6-ին: ՀՀ խորհրդարանը հավանության է արժանացրել բարեփոխումների նախագիծը: Նոր սահմանադրությունը նախատեսում է անցում խորհրդարանական կառավարման համակարգի: