Քիչ առաջ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հրապարակեց էլեկտրոնային եղանակով քվեարկության արձանագրության տվյալները, համաձայն որոնց` առաջատարը Հանրապետական կուսակցությունն է: Էլեկտրոնային եղանակով ընտրողների թիվը եղել է 877, քվեարկությանը մասնակցել է 747 քաղաքացի: Պատկերը հետևյալն է` Ելք` 52, Ազատ դեմոկրատներ` 6, Հայկական վերածնունդ` 3, Ծառուկյան դաշինք` 73, Կոնգրես-ՀԺԿ` 2, ՀՀԿ` 529, Կոմունիստական կուսակցություն` 3, ՕՐՕ դաշինք` 17, ՀՅԴ` 25: Անվավեր է ճանաչվել 37-ը: