Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար Մոհամմեդ բին Սալմանը հերքել է Իրանի հետ հարաբերությունների կարգավորման հնարավորությունը։ Թեհրանը մինչ այդ առաջարկել էր Էռ–Ռիյադին կարգավորել հարաբերությունները` Եմենի ռմբակոծությունների դադարեցման պայմանով, փոխանցում է Financial Tribune–ը։ Նա նշել է, որ Իրանի հետ բանակցություններն անհնար են, քանի որ Թեհրանի նպատակն է մահմեդական աշխարհի նկատմամբ վերահսկողություն հաստատել։ Երեքշաբթի Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը հայտարարել էր, որ Իրանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ, եթե Էռ–Ռիյադը դադարեցնի Եմենի ռմբակոծությունն ու դադարեցնի աջակցել ծայրահեղականներին։