Օգոստոսի 16-ին՝ ժամը 08:33-ին, Խոսրովի անտառ արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին մասնակցող ռուսական «ԻԼ-76»-ն իրականացրել է յոթերորդ, իսկ 13:53-ին՝ ութերորդ թռիչքը: Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Ժամը 13:30-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են 75 փրկարար ծառայող, որից 48-ը՝ հրշեջ-փրկարար, ՀՀ ՊՆ 100 զինծառայող և անտառտնտեսության 55 աշխատակից: Այսօր՝ ժամը 11:43-ին տեղեկություն է ստացվել, որ Խոսրովի անտառի արգելոցում առկա է 4-5 ծխացող օջախ: Դեպքի վայր է մեկնել 24 հրշեջ-փրկարար, ովքեր իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ: