«Նաիրիտ» գործարանում հրդեհ է բռնկվել: VERELQ-ի խմբագրություն ահազանգած քաղաքացին տեղեկացրեց, որ հրդեհը բռնկվել է շուրջ մեկ ժամ առաջ, սակայն հրշեջները դեպքի վայր են հասել րոպեներ առաջ: Հայաստանի ԱԻՆ-ից հայտնում են, որ օգոստոսի 28-ին, ժամը 13:10-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի «Նաիրիտ» գործարանի տարածքում: Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել վեց մարտական հաշվարկ: Ծուխը կարելի է տեսնել մայրաքաղաքի տարբեր անկյուններից: