Դուշանբեում ընթացող ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին ուշագրավ դրվագ է արձանագրվել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի մասնակցությամբ: Արարողակարգի մաս հանդիսացող լուսանկարման ժամանակ Հասանովը, ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանի հարևանությունից խուսափելով, այնքան է հեռվացել, որ իր հայրենիքի դրոշը թողել բառացիորեն անտեր: Ի դեպ, նախօրեին էլ նմանատիպ իրավիճակ է արձանագրվել Սոչիում, ԱՊՀ անդամ-պետությունների նախագահների խմբային լուսանկարվելու ժամանակ, երբ Ալիևը հեռվացել է Սերժ Սարգսյանից: Սակայն այդ դեպքում Ադրբեջանի նախագահը միևնույն է մնացել է դրոշի ֆոնին և ոչ թե թողել այն ու փախուստի դիմել, կարծես պատերազմի դաշտում է: