Պակիստանը պատրաստ է ադրբեջանական բանակին տրամադրել բոլոր անհրաժեշտ զինամթերքները: Այդ մասին հայտարարել է Պակիստանի ռազմական արդյունաբերության նախարար Զուբեյդա Ջալալ Հանը:Նախարարը նշել է, որ Պակիստանը հետաքրքրված է Ադրբեջանի հետ ռազմական ոլորտում համագործակցությամբ ու պատրաստ է ադրբեջանական բանակին մատակարարել բոլոր անհրաժեշտ ռազմամթերքները:Նա բարձր է գնահատել Բաքվի հետ ռազմա-տեխնիկական ոլորտում համագործակցության մակարդակը: