25.11.2024
ԱՄՆ Կոնգրես է անցել երրորդ ամերիկահայը
prev Նախորդ նորություն

Պետպատվերի գումարի տրամադրման տրամաբանությունը կփոխվի. Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարարությունը գնում է պետպատվերի գումարի տրամադրման համար բժշկական հաստատությունների հետ պայմանագրերի կնքման տրամաբանության փոփոխության: Այս մասին ԱԺ-ում 2019 թվականի պետական բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարեց առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը:


Նրա խոսքով, քննարկվում է այդ պայմանագրերը մեկ տարուց կարճ ժամկետով կնքելու տարբերակը, ընդ որում՝ պարբերաբար վերանայման հնարավորությամբ:


Թորոսյանը նշեց, որ ավանդաբար պետպատվերի գումարների տրամադրման պայմանագրերը բժշկական կազմակերպությունների հետ կնքվում են տարեսկզբին, իսկ որպես սկզբունք կիրառվում է նախորդ տարվա գումարի չափը: Այժմ նախարարությունը մտադիր է փոխել այդ տրամաբանությունը և որ ամենակարևորն է՝ բժշկական հաստատություններն անհավասար պայմաններ չեն ունենա պետական միջոցներից օգտվելու հարցում.


«Չենք բացառում, որ պայմանագրերը կնքվեն ոչ թե մեկ տարով, այլ ավելի կարճ ժամկետով, ինչպես նաև դրանք կարող են վերանայվել»,- ասաց նա:


Ի դեպ, նախարարի պաշտոնակատարը վստահ է, որ բուժհաստատություններին պետպատվերի համար գումար տրամադրելու մեխանիզմը կփոխվի, եթե Հայաստանում անցում կատարվի պարտադիր ապահովագրական համակարգին: