Թուրքիայում բազմահազարանոց հանրահավաք է ընթանում` հաջակցություն նախագահի ընդդիմադիր թեկնածու Մուհարեմ Ինջեի: Այդ մասին իր թվիթերյան էջում հայտնել է լրագրող Աբաս Ջուման: «Որոշ տվյալներով` հանրահավաքի է եկել 2,5 մլն մարդ: Եթե անգամ դուրս է եկել կեսը, դա արդեն անհավանական է: Էրդողանը բարդ պայքարի մեջ կլինի հունիսի 24-ին»,- գրել է լրագրողը: Նշենք, որ հունիսի 24-ին երկրում նախատեսված են նախագահական ընտրություններ: