9.07.2025
ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցով բանակցությունները փակուղում են. ԵՄ
27.06.2018
ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցով բանակցությունները փակուղում են. ԵՄ

Թուրքիան հեռանում է Եվրամիությունից, նրա անդամակցության շուրջ բանակցությունները գրեթե դադարեցված են: Այս մասին ասված է ԵՄ Խորհրդի ամփոփիչ հայտարարությունում, գրում է ՏԱՍՍ-ը: «Խորհուրդը նշում է, որ Թուրքիան հեռանում է Եվրամիությունից: Թուրքիայի անդամակցության հարցով բանակցությունները փակուղում են, եւ անհնար է քննարկել նոր գլուխներ բացելու կամ փակելու հարցը»,- ասված է փաստաթղթում: Խորհուրդը նաեւ ընդգծել է, որ դադարեցված է ԵՄ-Թուրքիա մաքսային միության արդիականացման ուղղությամբ աշխատանքը: ԵՄ-ն ընդգծել է, որ չափազանց մտահոգված է Թուրքիայում օրենքի գերակայության հարցում ստեղծված իրավիճակով: «Խորհուրդն անհանգստացած է հատկապես օրենքի գերակայությունից եւ հիմնարար իրավունքներից շարունակաբար հեռանալու առիթով»,- ասված է փաստաթղթում: Խորհուրդն Անկարային կոչ է արել շտկել ընթացիկ իրավիճակն ու այն համապատասխանեցնել եվրոպական եւ միջազգային չափանիշներին: