Երևանի երկարամյա փոխքաղաքապետ Կամո Արեյանը, որը Հայկ Մարությանի քաղաքապետի պաշտոնը ստանձնելուց հետո հեռացվել էր պաշտոնից, նոր պաշտոն ունի: Նա նշանակվել է քաղաքապետի առաջին խորհրդական: Այսպիսով, Հայկ Մարությանը իր կողքին պահեց երկարամյա աշխատանքային փորձ ունեցող ՀՀԿ-ական Արեյանին: ՀՀԿ-ական Կամո Արեյանը 1997-2001թթ. եղել է Երևանի քաղաքապետի տեղակալ, 02.1998-05.1998թթ.` Երևանիքաղաքապետի պաշտոնակատար: 2001-2002թթ. եղել է ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ:2002-2003թթ. եղել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքներիգործունեությունը համակարգող նախարարի տեղակալ:2003 - 2009թթ. եղել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ:2009թ. հուլիսի 6-ին Երևան քաղաքի ավագանու որոշմամբ նշանակվել է Երևանիքաղաքապետի տեղակալ: