28.06.2025
Նիկոլ Փաշինյանը աղմկահարույց բացահայտում է խոստանում և պատգամավորի կալանավորում
24.10.2018
Նիկոլ Փաշինյանը աղմկահարույց բացահայտում է խոստանում և պատգամավորի կալանավորում

Ժողովրդից թալանվածը կոպեկ-կոպեկ վերադարձվելու է, իսկ Մարտի 1-ի գործը շատ շուտով բացահայտվելու է, այնպես որ հոգեպես ու բարոյապես նախապատրաստվեք: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանը։ Նա խոստացավ աղմկահարույց բացահայտումներ: Որպես օրինակ նշեց, որ ԱԺ պատգամավորներից մեկի նկատմամբ կա հարուցված քրեական գործ, այն 100 տոկոսով ապացուցված է, սակայն արդեն երեք ամիս է իրենց ձեռքի տակ ունեցած մի թղթի պաշտոնական պատասխանի են սպասում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունից։ «Որ օրը պատասխանը եղավ՝  նախաձեռնություն է լինելու այդ պատգամավորին կալանավորելու վերաբերյալ»,-ասաց Փաշինյանը՝ միայն պարզաբանելով, որ խոսքը կաշառքի գործի մասին է: Փաշինյանը հավաստիացրեց՝ դա լինելու է երրորդ հանրապետության պատմության մեջ ամենախոշոր կաշառքի դեպքը, որն իր թելերով տանելու է ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաների հետևից: