Կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց 56,8 միլիոն դրամով նվազեցնել ՀՀ պաշտպանության նախարարությանը 2018 թվականի պետական բյուջեով կատարված հատկացումները: Նշվում է, որ միջոցները կուղղվեն այն ծախսերին, որոնց մանրամասները այսօրվա նիստի գաղտնի ռեժիմում զեկուցել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը: Դավիթ Տոնոյանը, միաժամանակ, կառավարությունից մեկ օր ժամանակ խնդրեց, որպեսզի տենիկականա փոքրիկ շտկումներ կատարվեն: