Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը եւ ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուդոլֆ Միխալկան քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:Ինչպես հայտնում է հարևան երկրի ԱԳՆ-ն, Մամեդյարովը հայտարարել է, որ «հակամարտությունը պետք է կարգավորվի ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւերի եւ ԵԱՀԿ համապատասխան փաստաթղթերի հիման վրա»: Իր հերթին, Ռուդոլֆ Միխալկան շնորհակալություն է հայտնել տեղեկատվության համար` նշելով, որ առաջին անգամ է այցելում տարածաշրջան: