ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին այսօր այցելել է Ծիծեռնակաբերդ հուշահամալիր, որտեղ հայտարարել է, որ ճանաչում է Հայոց Ցեղասպանությունը: Մասնավոր այցով Հայաստան ժամանած Ջուլիանին լրագրողների հետ ճեպազրույցում հնչեցրել է իր դիրքորոշումը. «Ես ճանաչում եմ Հայոց Ցեղասպանությունը, դա պատմական փաստ է: Բայց ես Հայաստանում եմ մասնավոր այցով, իսկ ճանաչման գործընթացով պետք է զբաղվի վարչակազմը», — նշել է նա: Թրամփի խորհրդականը հարգել է անմեղ զոհերի հիշատակը, նաև այցելել ցեղասպանության տուն-թանգարան: Նշենք նաև, որ Ծիծեռնակաբերդ նրան ուղեկցել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: