STAR նավթավերամշակման գործարանի շահագործումը թույլ կտա Թուրքիային տարեկան տնտեսել 1.5 միլիարդ դոլար: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարարությունը: Նշվում է, որ այդ նախագիծը Թուրքիայի էներգետիկ կարևոր նախագծերից է: STAR-ը կապահովի երկրի նավթի կարիքների 25 տոկոսը: Նշենք, որ այսօր Թուրքիայում տեղի կունենա ադրբեջանական SOCAR-ին պատկանող STAR նավթավերամշակման գործարանի բացումը: