Ռուսաստանն առաջինն է Վրաստանին նավթամթերք (բենզինային եւ դիզելային վառելիք) մատակարարող երկրների շարքում. հունվարից մինչեւ հոկտեմբեր ՌԴ-ից ներմուծվել է ավելի քան 241 հազար տոննա նավթամթերք: Այսպիսով՝ ընթացիկ տարում Ռուսաստանը գերազանցել է Ռումինիային, որը երկար տարիներ նավթամթերքների խոշորագույն մատակարարն էր: Ռուսական նավթամթերքի բաժինը վրացական շուկայում կազմել է ներմուծված արտադրանքի ընդհանուր քանակի 26,5 տոկոսը: Ընդամենը 10 ամսվա ընթացքում Վրաստանը ներմուծել է 901 հազար տոննայից ավելի նավթամթերք, ինչը 26,4 հազար տոննայով ավելի է 2017 թվականի համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ: