ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Մոսկվայում աշխատած ադրբեջանցի լրագրող Նամիկ Հասանովին օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ կապ ունենալու մեջ է կասկածում: Հասանովի խոսքով` նա վերջն 8 տաիներին աշխատաել է տարբեր ռուսական և ադրբեջանական ԶԼՄ-ների համար: 2016-2018 թվականներին եղել է Report-ի հատուկ թղթակիցը:Բաքու կատարած հերթական այցից վերադառնալուց հետո, ռուս ադրբեջանական սահմանին նրան զգուշացրել են ԱԴԾ-ի կասկածների մասին: Նրան հետ են ուղարկել` ասելով, որ եթե վերադառնա ՌԴ, ապա անհապաղ կձերբակալվի: