Եթե ՀՀ-ի դեմ ռազմական սպառնալիքներ առաջանան` ՌԴ-ն գործի կդնի ՀՀ-ի տարածքում գտնվող համատեղ զորախումբը: Մարտական գործողությունների դեպքում ՌԴ-ն իրականացնում է խմբավորման ուժեղացում` հարավային ռազմական շրջանի ուժերի միջոցով: Կազմակերպվում է ՀՀ-ի տարածքի, օդային տարածքի և սահմանների ուժային պաշտպանություն: Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը: Փորձագետն անդրադառնալով պատգամավոր Յուրի Շվիտկինի հայտարարությանը, որ ռազմական սպառնալիքի դեպքում ՌԴ-ն կպաշտպանի ՀՀ-ն նկատել է, որ դա հաստատվում է նաև համատեղ զորավարժություններով, որոնք իրականացվում են: Նա հավելել է, որ դա միակ զսպող գործոնն է Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ: