Ադրբեջանը Բելառուսի ռազմավարական դաշնակիցն է հետխորհրդային տարածաշրջանում: Այդ մասին հայտարարել է Belarus Security Blog-ի համակարգող Անդրեյ Պորոտնիկովը: Նա նշել է, որ Մինսկը չի հրաժարվի Բաքվի հետ գործարքից`Պոլոնեզի հետ կապված: Նրա խոսքով, Պոլոնեզի ստեղծման աշխատանքները ֆինանսավորվել են ադրբեջանական գումարներով:Ըստ նրա, ադրբեջանցիները տվել են գումարը, բելառուսները`արդյունաբերական հարթակը, որոշակ տեխնոլոգիաներ էլ փոխանցել են չինացիները: Փորձագետը նշել է, որ ՀՀ-ն քաղաքական ու իրավական տեսանկյունից հնարավորություն չունի, որպեսզի խզի Պոլոնեզի հետ կապված պայմանագիրը, քանի որ Բաքուն գնորդ չէ, այլ Բաքուն`կոմպանյոն է:Հավելենք, որ հաջորդ շաբաթ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կայվելի Բելառուս: