Ադրբեջանի`ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը դեռևս «սառեցվել» է`ՀՀ-ի հեռանկարների անորոշության պատճառով: Ղազախստանն ու Կենտրոնական Ասիայի երկրները ուրախ կլինեին տեսնել Բաքվին այդ կազմակերպությունում: Այդ մասին հայտարարել է փորձագետ Ալեքսեյ Ֆենենկոն: Նա նշել է, որ ռուսական էլիտայում այդ հարցում նույնպես կան տարաձայնություններ`պրագմատիկները հասկանում են, որ Ադրբեջանը սերտացնում է կապերը ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ի հետ, իսկ ՀՀ-ն բալանսավորում է դեպի ՆԱՏՕ: Ըստ նրա, Բաքվի եվրասիական շարժմանը նպաստում է նաև ռուս-թուրքական երկխոսությունը: Նա հավելել է, որ ռուսական էլիտայի ավանդական հատվածը գտնում է, որ Երևանը հանդիսանում է ՌԴ-ի «անդրկովկասյան խարիսխ»: