5.07.2026
Կոնգրեսը Թրամփին մեղադրել է ռասիզմի մեջ
19.07.2019
Կոնգրեսը Թրամփին մեղադրել է ռասիզմի մեջ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը 240 կողմ, 187 դեմ քվեների հարաբերակցությամբ ընդունել է հայտարարություն, որով քննադատում է նախագահ Դոնալդ Թրամփի ռասիստական մեկնաբանությունը: Օրենսդիրներին զայրացրել է նախագահի Twitter-յան աղմկահարույց գրառումը, որով նա առաջարկել է մի խումբ կին կոնգրեսականներին «վերադառնալ լիովին ձախողված և հանցավորության ճիրաններում հայտնված այն տեղեր, որտեղից նրանք ժամանել են Ամերիկա»: Թրամփի այդ գրառումը հասցեագրվել է Նյու Յորքից ընտրված Ալեքսանդրիա Օկասիո-Կորտեսին, Մինեսոթայից Իլհան Օմարին, Մասաչուսեթսից Այանա Փրեսլիին և Միչիգանից Ռաշիդա Թլաիբին: Նրանք բոլորը Միացյալ Նահանգների լիիրավ քաղաքացիներ են, օրենսդիրներ։ Չորսից երեքը ծնվել են հենց Ամերիկայի տարածքում, իսկ Իլհան Օմարի ծննդավայրը Սոմալին է, սակայն դա օրենքի տեսակետից խոչընդոտ չէ Կոնգրես ընտրվելու համար: