Ադրբեջանն ու Բելառուսը համատեղ տրակտորներ կարտադրեն Թուրքիայում՝ տարեկան մինչև 3000 հատ: Այդ մասին հայտարարել է «Գյանջայի ավտոմոբիլային գործարանի» դիտորդական խորհրդի նախագահ Խանլար Ֆաթիևը: «Մինսկի տրակտորների գործարանը և Գյանջայի ավտոմոբիլային գործարանը համատեղ գործունեություն կծավալեն Թուրքիայում: Առաջին տարում նախատեսվում է արտադրել 500-1000 տրակտոր, հաջորդ տարի՝ արդեն 3000 տրակտոր»,-ասել է Ֆաթիևը, հայտնում է Ինտերֆաքսը: