27.06.2025
Բակո Սահակայնն այցելել է Փարիզ. Բաքուն բողոքի նոտա է հղել Ֆրանսիային
17.11.2018
Բակո Սահակայնն այցելել է Փարիզ. Բաքուն բողոքի նոտա է հղել Ֆրանսիային

Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատունը այս երկրի ԱԳՆ բողոքի նոտա է հղել: Այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարի պաշտոնակատար Լեյլա Աբդուլաեւան՝ կապված Փարիզ Արցախի նախագահ Բակո Սահակյանի այցի հետ: «Սրա հետ կապված Ադրբեջանի ԱԳՆ-ն կատարել է կոնկրետ եւ խիստ հայտարարություն»,- ասել է նա: Աբդուլաեւան նշել է, որ Ադրբեջանը Ֆրանսիայի նման քայլը, որը ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամ է եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, ու այցի համար պայմաններ է ստեղծել, գնահատում է որպես «օկուպացիոն ռեժիմի խրախուսում»: «Մենք կարծում ենք, որ Ֆրանսիայի այս քայլը լուրջ կասկածի տակ է դնում նրա օբյեկտիվությունն ու անկողմնակալությունը: Սրա հետ կապված Փարիզում Ադրբեջանի դեսպանատունը Ֆրանսիայի ԱԳՆ բողոքի նոտա է հանձնել»,- հավելել է նա: Նշենք, որ Փարիզից հետո Բակո Սահակյանն ուղեւորվել է ԱՄՆ: