27.06.2025
Հայաստանը փոխել է ՀԱՊԿ-ում իր մշտական եւ լիազոր ներկայացուցչին
22.11.2018
Հայաստանը փոխել է ՀԱՊԿ-ում իր մշտական եւ լիազոր ներկայացուցչին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Դավիթ Վիրաբյանին ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական եւ լիազոր ներկայացուցչի պաշտոնից հետ կանչելու մասին: “Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Դավիթ ՎԻՐԱԲՅԱՆԻՆ հետ կանչել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից”, - ասված է նախագահի հրամանագրում: Մեկ այլ հրամանագրով նախագահը Վիկտոր Բիյագովին նշանակել է ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական եւ լիազոր ներկայացուցչ: “Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Վիկտոր ԲԻՅԱԳՈՎԻՆ նշանակել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայա¬ցուցիչ (նստավայրը՝ Մոսկվա)”, - ասված է հրամանագրում: