ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Կերչի նեղուցում ստեղծված իրավիճակի հետ կապված նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը, ասել է, որ Մոսկվային վաղուց արդեն չի հուզում պատժամիջոցների հարցը: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ցանկացած սահմանափակում վատ բան է: Նախօրեին ուկրաինական մի քանի նավեր հատել են ՌԴ-ի սահմանը: Դրանք մտել են ռուսական` ժամանակավորապես փակ ջրատարածք և չեն ենթարկվել ռուսական կողմի նախազգուշացումներին: Ռուսական կողմը կրակ է բացել, վիրավորվել է 3 ուկրաինացի զինվորական, նրանց բժշկական օգնություն են ցույց տվել, կյանքին սպառնացող վտանգ չկա: Նավերը ձերբակալվել են: