Ադրբեջանը խաղաղապահներ կուղարկի Հարավային Սուդան: Նախագահ Իլհամ Ալիեւի ստորագրությամբ օրինագիծը ներկայացվել է Միլլի Մեջլիսի պաշտպանության, անվտանգության եւ հակակոռուպցիոն կոմիտեն: Նախագիծում նշվում է, որ չորս անդամներից բաղկացած պատվիրակությունը կլինի ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության կազմում: Նրանցից երեքը սպաներ եւ մեկ դիտորդի կարգավիճակով: Կոմիտեն նախագիծը քննարկել եւ առաջարկել է լիագումար նիստի քննարկմանը: