Թուրքմենստանում կայացել է «Lapis Lazuli» (Աֆղանստան-Թուրքմենստան-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա միջանցք) նախագծի մասնակից տրանսպորտի նախարարների մասնակցությամբ համաժողովը: Կողմերը քննարկել են մաքսային, մաքսատուրքերի և նախագծի կյանքի կոչման հետ կապված այլ հարցերը: «Lapis Lazuli» նախագծով ենթադրվում է աֆղանական Թուրղունդի քաղաքը կապել Աշգաբադի, հետագայում Թուրքմենբաշիի նավահանգստի, Բաքվի, Թբիլիսիի ու Անկարայի հետ, ինչպես նաև վրացական Փոթի և Բաթումի նավահանգիստների հետ: