ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ-ին հայտնի է ԱՄՆ-ի թշնամական ու մրցակցային վերաբերմունքը «Հյուսիսային հոսք-2» գազամուղի նկատմամբ և որ խոսքը միջազգային մակարդակով ռեկետության և ռեյդերության մասին է: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ը մտադիր է պատժամիջոցներ սահմանել Գերմանիայի նկատմամբ` գազամուղի հետ կապված: Պեսկովը նշել է, որ ՌԴ-ն ԱՄՆ-ի նման դիրքորոշումն անընդունելի է համարում: Նա ասել է, որ խոսքը ռուսական գազի մրցակցային առավելության մասին է, և ԱՄՆ-ը պետք է մտածի այն մասին, թե ինչպես իջեցնել այն գազի գինը, որն իրենք են վաճառում: