Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Բրատիսլավայում մասնակցում է Վիշեգրադյան քառյակի, Արևելյան գործընկերության անդամ երկրների և ԵՄ գործընկերների լիագումար հանդիպմանը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: