Վենեսուելայում ռուսաստանցի ռազմական մասնագետների թիվը կարող է ավելանալ: Այդ մասին հայտնել է Վենեսուելայի ԱԳՆ ղեկավար Խորխե Արեասը: «Ներկայումս Վենեսուելայի տարածքում առկա է մասնագետների հանձնաժողով, անխոս, այն կարող է ընդլայնվել»,- ասել է նա Մոսկվայում Վենեսուելայի դեսպանատանը կայացած մամուլի ասուլիսում: