Մինչ այսօր արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար, որն անցկացվելու է փետրվարին, դիմել է 2431 թեկնածու: Այս մասին Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նիստում ասել է հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանահովը: Մազահիր Փանահովը նշել է, որ դիմողներից 2358-ի թեկնածությունը հաստատվել է, նրանցից 1047-ն արդեն գրանցվել է: Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները նախատեսված են փետրվարի 9-ին: