ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցաքննվում է: «Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ՝ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտեի հրավերով ներկայացել է եւ քննիչի աշխատասենյակում պատասխանում է նրա հարցերին: Հ.Գ. Քաղաքական հետապնդման տարրերը ակնհայտ են»,- գրել է Փաշինյանը Facebook-ում՝ հրապարակելով լուսանկար դեպքի վայրից: